A
A
Ադրբեջանական զինուժը կիրառել է ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ և նռնականետ
Դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ /58 արկ/, 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարվերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն