A
A
Հայաստանի մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Մոսկվայում
Հայաստանի մարմնամարզիկները եւս երկու ոսկե մեդալ են նվաճել Մոսկվայում անցկացվող օլիմպիական չեմպիոն Վորոնինի գավաթի խաղարկությունում: Մրցումների վերջին օրը մասնակիցները ուժերը չափել են տարբեր գործիքների վրա: Արթուր Դավթյանը գերազանց է հանդես եկել իր սիրած ձեւում՝ հենացատկում, եւ գրավել է առաջին տեղը: Մեր մյուս մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճել օղակների վրա վարժությունում: Այս ձեւում Արթուր Դավթյանը ցույց է տվել 3-րդ արդյունքը: Հիշեցնենք, որ բազմամարտում լավագույն էր ճանաչվել հենց Արթուր Դավթյանը: