A
A
Յուրի Պատրիկեեւը կրկին միացել է Հայաստանի հավաքականին
Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը վերսկսել է մարզումները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: «Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում», - նշել է Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, որը նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչն է: Նշենք, որ 36-ամյա ռուս ըմբիշը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մրցանակակիր: Նա Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից: