A
A
«Նոր Հայաստան»-ը դեկտեմբերի 5-ին ևս կլինի Ազատության հրապարակում
«Նոր Հայաստան» շարժումը չի հրաժարվել Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու մտադրությունից: «Ա1+»-ի հետ զրույցում Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը նշեց. «Իհարկե, տեղադրելու ենք վրաններ: Չենք թողնելու, որպեսզի ժողովուրդը մնա դրսում»: Ի դեպ, ոստիկանությունը հայտարարել էր, որ թույլ չի տալու վրանների տեղադրում: Արդյո՞ք «Նոր Հայաստան»-ը կանի հանրաքվեին վերաբերող հայտարարություն լռության օրը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, շարժման անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մենք վաղը 18:00-ին պատրաստվում ենք այստեղ հանրահավաք անցկացնել, որին կհաջորդի երթը: Իսկ դեկտեմբերի 5-ին կլինենք այստեղ՝ Ազատության հրապարակում, սակայն կեղծ հանրաքվեին վերաբերող հայտարարություն չենք անի»: