Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն սկսել է մաքրել ասիական ֆուտբոլը

Սպորտ
sport-nepal

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 10 տարով որակազրկել է Գանեշ Տխապին, որը ասիական ֆուտբոլի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է: 55-ամյա ֆուտբոլային այրը կասկածվում է ֆինանսական մեքենայությունների մեջ: Գանեշ Տխապին, որը Նեպալի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, դատաքննություն է անցել կապված ՖԻՖԱ-ի կողմից ֆուտբոլի զարգացման համար տրամադրված գումարները յուրացնելու համար: Այն տեւել է մոտ մեկ տարի: Նեպալի գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել Գանեշ Տխապին, որը նախկինում եղել է Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը: ՖԻՖԱ-ն միաժամանակ 2 տարով որակազրկել է Լաոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին՝ 2011 թվականին Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ընտրության ժամանակ կաշառք առաջարկելու համար: