Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել

Պաշտոնական
78169dda964385c34c496f5b0969a68e

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ցավակցությունն է հայտնել Ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ. «Մեծ ցավով տեղեկացա Սինայան թերակղզու կենտրոնում ռուսական ինքնաթիռի կործանման մասին: Սա զարհուրելի կորուստ է մեր անդամ պետության՝ Ռուսաստանի համար: Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, սիրելիներին, ընկերներին և գործընկերներին այս աղետի պատճառով: Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների անունից հայտնում եմ իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը»։