A
A
Բաշկիրիայում կրակել են յոթ հայերի վրա, մեկը մահացել է
Ռուսաստանի Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում դիմակավորված անձինք կրակ են բացել յոթ մարդու վրա։ Նրանցից մեկը մահացել է, 4-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում է Lifenews-ը։ Ըստ աղբյուրի՝ ճանապարհային կոնֆլիկտը ծագել է տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ: Մինչեւ կրակոցները տուժածները ռեստորանում են եղել: Այդ ժամանակ նրանցից մեկին զանգել է ծանոթը եւ հայտնելով, որ մեքենայով ընկել է ձորը՝ խնդրել է օգնել: Երբ տուժածները հասել են օգնության եւ սկսել մեքենան դուրս քաշել փոսից, նրանց մոտեցել են երեք հոգի ու սկսել նկարահանել հեռախոսով: Կռիվ է սկսվել, անծանոթներից մեկը հանել է տրավմատիկ ատրճանակն ու մի քանի անգամ կրակել տղամարդու դեմքին: Մանրամասներն՝ այստեղ