A
A
Վարչապետի աշխատակազմին գումար կհատկացվի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի աշխատակազմին կառավարության պահուստային ֆոնդից առաջարկվում է հատկացնել 62 մլն 184 հազար 700 դրամ, որից 40 մլն 554 հազար դրամ հինգ հարյուր քառասունչորս հազար դրամ «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում», իսկ 26 միլիոն 640 հազար 700 դրամ՝ «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման համար:
Նախագիծը Գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ի դեպ, կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չի առաջացնելու: Իսկ նախագիծն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։