Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1715-րդ խաչը
Սուրբ խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ. հոկտեմբերի 4-ին, ժ.12:00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1715-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Համաժողովրդական տոնախմբությունն սկսվելու է հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից 1715-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետեւ օծված խաչը կբարձրացվի եւ կամրակցվի Սուրբ Խաչին: Տոնախմբությանը կմասնակցեն եւ իրենց կատարումներով ժողովրդին կոգեւորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր: Արագածի լանջերին կթեւածի հայկական երգը եւ երաժշտությունը: Այնուհետեւ Միասնության շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը: Խաչադրմանը հրավիրված են նաեւ հասարակական եւ մշակութային գործիչներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սիրելի հայրենակիցներ, Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում (Արագածոտնի մարզ, Երեւան-Ապարան մայրուղու 33կմ) տոնահանդեսի ժամանակ դուք կարող եք կազմակերպել մկրտության եւ մատաղի օրհնության արարողություններ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միություն Հ. Գ. Ավտոշարասյունը 10:30-ին կշարժվի Հասրաթյան 13 հասցեից՝ «Շանթ» պաղպաղակի գործարանի մոտից: Լրատվամիջոցների համար հատկացված է առանձին տրանսպորտային միջոց: