Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի  Զախարյանը սպասում է բացիկի՝ «Ոչ»-ի ճակատին միանալու կամ չմիանալու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
ani-zaxaryan

Այսօր Ազատության հրապարակում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հանրահավաք էր կազմակերպել՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։ Հանրահավաքին ներկա էին մի քանի քաղաքացիներ։ «Հանրահավաքի նպատակը սահմանադրական փոփոխություններին  «Ոչ» ասելն է, քաղաքացիները պետք է դեմ արտահայտվեն այս գործընթացին, բայց, անպայման, ծանոթանալուց հետո միայն։ Առաջարկվող փոփոխություններից մարդիկ անտեղյակ են, որովհետև երբ որ ես իրազեկում էի անցկացնում՝ մարդիկ անգամ տեղյակ էլ չէին, որ նման գործընթաց է սկսվել Հայաստանում, ուր մնաց «այո»-ի կամ «ոչ»-ի հարց կարողանան պարզաբանել»,-նշեց Անի Զախարյանը։ «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ  իրենց կուսակցությունը ևս միանա «Ոչ»-ի ճակատին, Անի Զախարյանը պատասխանեց. «« Ոչ»-ի ճակատին կմիանամ այն ժամանակ, երբ որ հստակ բացիկ կգա նման գրությամբ. Հարգելի տիկին Զախարյան ,գնահատելով ձեր քաղաքական պոտենցիալը և այլն և այլն, ցանկանում ենք,որպեսզի ներկա լինեք մեր հերթական հավաքին՝ ձեր առաջարկությունները ներկայացնելու համար։ Կլսեմ,կծանոթանամ,նոր կորոշեմ իմ անելիքները»։ Իսկ ո՞ւմից եք ակնկալում նման բացիկ ստանալ,-հարցրեցինք Անի Զախարյանից։ Վերջինս պատասխանեց. «Մենք այսօր հեռացել ենք քաղաքակիրթ չափանիշներից, բայց ես ինքս ինձ հարգող , քաղաքակիրթ և բարձրաշխարհիկ կին եմ համարում  և որպեսզի ինչ-որ մեկի հավաքին կամ միջոցառմանը մասնակցեմ , ապա պետք է լինի քաղաքակիրթ մոտեցում։ Լևոն Տեր-Պետրոսյանից , Րաֆֆի Հովհաննիսյանից այդպիսի բացիկ չեմ ակնկալում։ Ժամանակն է, որ  սերնդափոխություն տեղի ունենա նաև այդ կուսակցական մակարդակներում»։ Մանրամասները՝ տեսանյութում։