A
A
Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել էր և փակել երթևեկելի հատվածը
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 29-ին՝ ժամը 01։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից։