Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստրկացուցիչ մի պայմանագիր ստորագրվեց «Նաիրիտ 2»-ի հետ». ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)

Հասարակություն
boxoq-1

Այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Նաիրիտ» գործարանի, Դալմայի այգիների ներկայացուցիչները և հաշմանդամ օդաչուները։ «Պահանջում ենք «Նաիրիտ»-ի վերագործարկում։ Իշխանությունն ուզում է մեր երկրին զրկել քիմիական արդյունաբերությունից։ Շատ քիչ երկրներ կան, որոնք արտադրում են կաուչուկ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց գործարանի նախկին աշխատակից Զոհրաբ Հովհաննիսյանը։ Նա նաև հայտնեց, որ սխալ է այն տպավորությունը, թե բոլոր պարտքերը մարվել են։ «Ստրկացուցիչ մի պայմանագիր ստորագրվեց «Նաիրիտ 2»-ի հետ, որով աշխատակիցներն իրենց բոլոր տույժերը զիջում էին նրանց։ Մայր գումարի որոշ մասն է տրվել աշխատողներին, հիմնականում բանվորներին, միայն այդքանը»։ boxoq 5 Դալմայի այգիների նախկին տերերն էլ դեռ սպասում են պետության կողմից իրենց օտարված հողերի դիմաց համապատասխան փոխհատուցմանը՝ գումարի կամ հողի տեսքով։ «2003 թվականից պայքարում ենք։ Վարչապետն է նման հարցերը կարգավորում։ Գոյություն ունի հողային օրենսգիրք, բայց օրենքը լիակատար չի գործում»,-ասաց Վախթանգ Արշակյանը։ boxoq 4 «Ինքնաթիռի վրա աշխատանք կատարելուց աստիճանից ընկել եմ։ Գլուխս երկու անգամ վիրահատել են։ 10 տարի Մոսկվայում եմ բուժվել։ 2-րդ կարգի հաշմանդամ եմ։ Պետությունը պարտավոր է տեր կանգնել և տալ փոխհատուցում։ Մենք պահանջում ենք վերականգնել մեր իրավունքը։ Հաշմանդամ օդաչուներս եղել ենք 120 հոգի, հիմա մնացել է 55-ը։ Մարդկանց ձեռքը փող չկա, չեն կարողանում դեղ գնել։ Վարչապետը խոստացավ մինչև մարտ ամիսը վճարել, բայց մինչև հիմա ոչինչ չի արվել»,-նշեց հաշմանդամ օդաչուներից Վանիկ Մայիլյանը։ boxoq 2 Նրանց հետ պայքարի եկած Ջեմմա Հովհաննիյանն էլ իր հերթին նշեց, որ տարիներ առաջ Իրանում վթարված ինքնաթիռի մեջ իր որդին է եղել։ «Կորցրել եմ տղայիս, որն իմ միակ կերակրողն էր։ Նշանակել են կերակրողին կորցնելու գումար։ Մինչև 2008 թիվը բողոքելով ստանում էինք այդ գումարը, իսկ դրանից հետո էլ չեն տալիս։ Պատճառն ի՞նչ ա. գումարները կերել են, գումար չկա՝ տալու»,-նշեց նա։ boxoq 3