Ուշադրություն. որոշ բանկոմատներում հայտնաբերվել են քարտապանի տվյալները ձայնագրող սարքեր
ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից պատրաստված նյութը քարտային զեղծարարությունների մասին է: Քանի որ մեր օրերում քարտային զեղծարարությունների դեպքերը հաճախակի են դարձել, ապա անհրաժեշտ է լինել տեղեկացված, որպեսզի խուսափեք նման զեղծարարությունների զոհը դառնալուց:
Հայաստանի Հանրապետության որոշ բանկոմատներում հայտնաբերվել են քարտապանի տվյալները ձայնագրող սարքեր` հետագայում զեղծարար գործարքներ կատարելու նպատակով: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել հետևյալ ցուցումներին: Խնդրում ենք լինել ուշադիր:
Նկարի ձախ մասում պատկերված է իրականին շատ մոտ քարտ ընդունող սարք, սակայն սարքի վերևում երևում է մի հատված, որը չի համապատասխանում գործարանային արտադրանքին: Նկարի աջ մասում դուք տեսնում եք գործարանային արտադրանքը:
Բան կոմատի քարտ ընդունող սարքը և ստեղնաշարը պետք է լինեն ներկառուցված, առանց արտաքինից ամրացված լինելու որևէ տարբերանշանի: Ներքոնշյալ նկարում երևում են սոսնձի հետքեր:
Բանկոմատի վրա չպետք է ամրացված լինեն տարբեր գովազդային նյութեր, կողմնակի սարքեր, հատկապես ստեղնաշարի մոտակայքում: Նման սարքերի միջոցով հնարավոր է ձայնագրել Ձեր կողմից մուտքագրվող ՊԻՆ կոդը :
ՊԻՆ կոդ մուտքագրելիս պարտադիր ծածկեք ստեղնաշարը ձեռքով:
Ստորև ներկայացված նկարները պատկերում են գործարանային արտադրության բանկոմատներ:
