Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտոցիկլետը սխալ չի ներում

Կարևոր լուրեր Հասարակություն
Sergey-Vardanyan

Մոտոցիկլետների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանում աճել է: Այսուամենայնիվ, մոտոցիկլետ վարելը դարձել է երիտասարդների սիրելի զբաղմունքը: 5 տարի մոտոցիկլետ վարելու փորձ ունեցող Սերգեյ Վարդանյանի կարծիքով, դրան նպաստել է «3 մետր երկնքից վերև» ֆիլմը: Ցավոք շատերը տարրական գիտելիքի պակասի հետևանքով, իրենց հանգրվանը գտնում են երկնքում: «Մոտոցիկլետի մշակույթ Հայաստանում չկա: Վարորդներն անհանդուրժող են, երբեմն ազարտի են ընկնում և ստիպում են մոտոցիկլետն ավելի արագ վարել: Նրանք պետք է հասկանան, որ նույնիսկ ամենացածր արագություն ունեցող մոտոցիկլետը ցանկացած մեքենայից ավելի արագ կարող է ընթանալ»,- ասում է Սերգեյ Վարդանյանը: Սերգեյն իր առաջին մոտոցիկլետը ձեռք է բերել ընտանիքի անդամներից գաղտնի: Այսօր վարելով իր ինքնաշեն «Café racer»-ը՝ խորհուրդ է տալիս սիրահարներին սկսել ամենացածր արագություն ունեցող մոտոցիկլետներից: Բազմաթիվ վթարները փաստում են ` մոտոցիկլետների համար Երևանը լավագույն քաղաքը չէ: Վարորդների կարծիքով, անգամ փողոցները բարենպաստ չեն. «Հետիոտնի համար նախատեսված զեբրաներն ու տարբեր փողոցների люк-երը (նրբագիծ) կարող են վտանգավոր լինել, քանի որ սահեցնում են անվադողերը»: Վթարային իրավիճակում հայտնված մոտոցիկլետի 22-ամյա վարորդ Էմիլ Կոստանդյանը խորհուրդ է տալիս Երևանի բանուկ փողոցներ մոտոցիկլետով դուրս չգալ. «Ժամը 5:30-ի մոտակայքում աշխատանքից տուն էի վերադառնում: Խաչմերուկի մոտ հանգցրել է շարժիչը, որպեսզի չանհանգստացնեմ քաղաքացիներին: Մի քանի վայրկյան անց մոտոցիկլետը չնկատելով՝ վարորդը հետևից հարվածեց: Մեքենայի վարորդի արագությունն ընդամենը 50 կմ/ժ էր, բայց դա բավական էր, որ ես մի քանի մետր այն կողմ ընկնեի: Անգամ բազմամյա փորձ ունենալու դեպքում, մոտոցիկլետը շատ վտանգավոր է»: Emil Kostandyan Էմիլի կարծիքով, մոտոցիկլետ վարելը կարելի է արգելված համարել աղջիկների դեպքում: Նրան նյարդայնացրել էր վերջերս վթարի ենթարկված և դրա հետևանքով ոտքից զրկված աղջկա մասին լուրը: Առողջություն մաղթելով աղջկան՝ երիտասարդը խնդրում է մոտոցիկլետներից զգուշանալ: Ամեն առավոտ աշխատանքի շտապելուց մեր հաջորդ զրուցակից Վիլեն Վարդանյանը երկընտրանքի առաջ է կանգնում, Yamaha մոտոցիկլե՞տ, թե՞ մեքենա: Մանկուց երազելով մոտոցիկլետի մասին՝ Վիլենն այն ձեռք է բերել միայն 31 տարեկանում և 2 տարիների ընթացքում ոչ մի անգամ վթարի չի ենթարկվել: Vilen Vardanyan «Քանի որ ես նաև մեքենա եմ վարում, կարող եմ ասել, որ միշտ էլ մեկը մյուսին խանգարում են: Բայց այսօր քիչ եմ հանդիպում այնպիսի վարորդների, ովքեր խոչընդոտում են մոտոցիկլետների ընթացքին: Եթե նման դեպքեր են պատահում, ապա 90 տոկոսի դեպքում տաքսու վարորդներն են,- ասում է Վիլեն Վարդանյանը: Մոտոցիկլետների գայթակղությանը դիմադրելը հեշտ չէ, բայց պետք է պահպանել անվտանգության տարրական կանոնները: Վարելու ընթացքում կրել հատուկ սաղավարտ, չզարգացնել բարձր արագություն և խուսափել Երևանում երթևեկելուց: Ինչպես ասում է փորձառու վարորդը՝ «Մոտոցիկլետը մեքենա չէ, այն սխալ չի ներում»: