Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեցների միջազգային օրն է. նախարարի ուղերձը

Հասարակություն
7976074489ef2dd015d697441b432000

Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Ավագ սերնդի սիրելի բարեկամներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հրաշալի հնարավորություն է մեր խորին երախտագիտությունն ու հարգանքը հայտնելու ավագ սերնդի ներկայացուցիչներին: Շնորհակալություն՝ մեր կողքին լինելու, Ձեր կյանքի փորձը մեզ փոխանցելու, կյանքի փորձություներին դիմակայել սովորեցնելու համար: Սիրելի ծնողներ, տատիկներ և պապիկներ, Վստահ եմ, որ ձեզնից շատերը, չնայած տարիքին, այսօր էլ ակտիվ կենսակերպ են վարում, պայքարում դժվարություններիների դեմ՝ մնալով ոգով երիտասարդ: Ձեզնից շատերը ներգրավված են հասարակական ու մշակութային ոլորտներում և ուղղակիորեն մասնակցում են աճող սերնդի դաստիարակությանը: Ուստի գիտակցել է պետք, որ ավագ սերունդը մեր երկրի ու հասարակության ոսկե ֆոնդն է, մեր դարավոր ավանդույթների պահապողն ու փոխանցողը: Եվս մեկ անգամ իմ և նախարարության աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզնից յուրաքանչյուրին օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երկարակեցություն և որդիական ջերմություն:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին