A
A
Երեւանում բացառիկ համերգով հանդես կգա Շառլ Ազնավուրը
Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակցությամբ մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Տոմսերի վաճառքի սկիզբը կմեկնարկի սեպտեմբերի 30-ից: