Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն. ռուսական կողմը ձգձգում է ստորագրությունը

Հասարակություն
Hrachya-Harutyunyan

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ժամկետով   դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու հետ կապված գործընթացը ձգձգվում է։  Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, ռուսական կողմը ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի, ինչն էլ երկարացնում է գործընթացը. «Հույսով սպասում ենք»,- ասաց Անահիտ Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին,ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Այս երկու տարիների ընթացքում տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։   Դեռ հուլիս ամսին տեղեկատվություն էր տարածվել, որ պայմանավորվածություն կա Ռուսաստանի հետ՝ Հրաչյա Հարությունյանին Հայաստանին հանձնելու վերաբերյալ։