Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» կբացեն 2-րդ շրջանը

Սպորտ
sport3

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը: 8-րդ տուրը կբացեն մրցաշարի ֆավորիտներից երկուսը՝ «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը»: Կապանցիներն այժմ 14 միավորով զբաղեցնում են 2-րդ տեղը, իսկ շիրակցիները նրանցից ետ են մնում ընդամենը մեկով: Թիմերի առաջին շրջանի հանդիպումն ավարտվել է «Շիրակի» կամային հաղթանակով՝ 2:1, այնպես որ, «Գանձասար-Կապանը» կփորձի ռեւանշի հասնել այդ պարտության դիմաց: Այսօր «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա նաեւ «Ուլիս» - «Արարատ» հանդիպումը: Երկու թիմերն էլ անհաջող են հանդես գալիս վերջին ժամանակաշրջանում: «Ուլիսը» միայն նախորդ տուրում կարողացավ ընդհատել պարտությունների շարքը եւ վաստակել առաջին միավորը նոր խաղաշրջանում, իսկ «Արարատը» տանուլ է տվել վերջին չորս խաղերը: Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան վաղը: Առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտը» իր հարկի տակ կընդունի գործող չեմպիոն «Փյունիկին»: Այն սկզբունքային նշանակություն ունի, քանի որ թիմերը բարձր տեղեր են զբաղեցնում: Տուրի չորրորդ խաղում Երեւանի «Միկան» կհյուրընկալի «Բանանցին»: Կողմերն առայժմ անկայուն են հանդես գալիս եւ 7-ական միավորով «Արարատի» հետ բաժանում են 5-7-րդ տեղերը: