A
A
Լեւոն Արոնյանը կպաշտպանի ռուսական ակումբի պատիվը
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը հանդես կգա 2015թ Եվրոպայի ակումբային առաջնությունում, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-24-ը, Մակեդոնիայում: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 47 ակումբներ, որոնց կազմում ընդգրկված են 45 երկրների 343 շախմատիստ: Լեւոն Արոնյանը կրկին հայտավորվել է ռուսական «Սիբիր» ակումբի կազմում: Նա հանդես կգա երկրորդ խաղատախտակին, քանի որ առաջին համարի տակ հայտավորվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանի հավանական մրցակիցներ կարող են լինել բուլղարացի Վեսելին Թոփալովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, կուբացի Լեյնիեր Դոմինգեսը: Զուգահեռ անցկացվող կանանց մրցաշարին Հայաստանից կմասնակցի միայն Լիլիթ Մկրտչյանը, որը կպաշտպանի «Ուգրա» ռուսական ակումբի պատիվը: