Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ MP3-ին ցանկանում է հեծանվով մասնակցել մարաթոնյան վազքին (տեսանյութ)

Սպորտ
screenshot00014

Հոկտեմբերի 4-ին կայանալիք Երեւանի անդրանիկ կիսամարաթոնին մասնակցելու ցանկություն են հայտնել 25 երկրների ներկայացուցիչներ: Այդ կապակցությամբ այսօր Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսին հայտնեց վազքի տեխնիկական տնօրեն Անահիտ Ադամյանը: «Պաշտոնապես արդեն գրանցվել են 1200 հոգի: Դա վերաբերում է գլխավոր մրցավազքին: Ընդհանուր առմամբ կիսամարաթոնին կմասնակցի մոտ 4500 հոգի» - ասաց Անահիտ Ադամյանը: Կիսամարաթոնն ունի նաեւ դրամական պարգեւների հիմնադրամ։ 21 կմ մրցավազքի մրցանակակիրները (կանայք եւ տղամարդիկ) կստանան համապատասխանաբար 2000, 1500 եւ 1000-ական դոլար` ըստ համապատասխան տեղերի: 10 կմ վազքում դրամական պարգեւներն համեմատաբար համեստ են` 400, 300 եւ 200 դոլար: «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք լուծված են անվտանգության բոլոր հարցերը, վազքի տեխնիկական տնօրենն ասաց. «Մեզ մնում է միայն պարզել, թե որ փողոցները պետք է փակենք այդ օրը եւ իրավապահների ինչ քանակություն է պետք ներգրավվել անվտանգության աշխատանքները կազմակերպելու համար: Մամուլի ասուլիսին ներկա գտնվող շոումեն Արամ MP3-ին նշեց, որ պատրաստվում է մասնակցել Երեւանի անդրանիկ կիսամարաթոնին: «Ես, անկեղծ ասած, այնքան էլ լավ չեմ վազում: Սիրում եմ հեծանիվ վարել, ուստի լավ կլիներ, եթե կազմակերպիչները ինձ թույլ տային մասնակցել հենց հեծանիվով» - իրեն բնորոշ հումորով ասաց Արամ MP3-ին: