Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» ցանկանում է լրագրողներին հեռացնել թիմից

Սպորտ
sport-barselona1

«Բարսելոնա» ֆուտբոլային թիմը մինչեւ այս մրցաշրջանի ավարտն արտագնա խաղերին կմեկնի առանց լրագրողների: Նման որոշում է կայացրել կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Նա ասել է, որ ինքնաթիռում օտարների ներկայությունը տարբեր կերպ ազդում է ֆուտբոլիստների վրա: Իսպանական լրատվամիջոցներն արդեն առաջին եզրակացություններն են արել եւ կարծում են, որ Լուիս Էնրիկեն այդ եղանակով ցանկանում է կոծկել թիմում սկսած ներքին ճգնաժամը: Հարկ է նշել, որ մարզչի որոշումը դեռ պետք է քննարկվի ակումբի գործադիր կոմիտեում, որի համաձայնության դեպքում միայն արգելքն իրավական ուժ կստանա: Իսպանիայում լրագրողներին թիմի հետ ճանապարհորդել արգելել էր նաեւ Ժոզե Մոուրինյոն, երբ նա աշխատելիս է եղել Մադրիդի «Ռեալում»: