Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը հավանաբար կյանքի կկոչի Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը (տեսանյութ)

Քաղաքականություն
9

Իրան- վեցնյակ բանակցությունների արդյունքում կնքված պայմանագիրը պատմական է ՝ դարի իրադարձություն,- համոզված է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Ըստ նրա՝ դա քաղաքական մեծ կամքի արդյունք էր. «Հավաքվել էին, որ լուծեին Իրանի միջուկային ծրագրի հարցը ու լուծեցին»: Իրանագետը համոզված է՝ բանակցությունների արդյունքում երկու կողմերն էլ զիջեցին, ու հաղթեց խաղաղությունը. «Բանակցությունների արդյունքում Իրանը հասավ նրան, որ բոլոր պատժամիջոցները չեն գործի այն պահից սկսած, երբ ԱԷՄԳ-ի տեսուչները ապացուցեն, որ Իրանը իր պարտականությունները կատարում է, դա պետք է լինի, սակայն, ոչ ավել, քան 65 օրվա ընթացքում: Նույնն էլ հակառակը, եթե 65-րդ օրը Իրանը չկատարի բոլոր պայմանները, կրկին պատժամիջոցները կգործեն»: Այս պայմանագիրը ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի վրա՝ համոզված է իրանագետը: Մեր հարեւան պետությունը համաձայնագրի արդյունքում հետ վերցնելով իր սառեցված գումարները՝ կյանքի կկոչի բազմաթիվ դադարեցված ծրագրեր. «Օրինակ՝ Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը, որը հենց ֆինանսական պատճառով է կանգնած»: Ինչ վերաբերում է հայ-իրանական երկաթգծի կառուցմանը, ապա այս գործում Գոհար Իսկանդարյանը շատ սպասելիքներ չունի. «Իրանը ընդամենը 60ԿՄ պետք է կառուցի, դա իրենց համար նախկինում էլ խնդիր չէր, իսկ մենք 400ԿՄ պետք է կառուցենք, մեզ համար դա խնդիր է, բացի ֆինանսականից, նաեւ ռելիեֆային։ Այն, որ Իրանը գումարներ կտա այդ երկաթուղու կառուցման համար, իրատեսական չէ, պետք է հույսը ներդրումների վրա դնել»: