A
A
Էլեկտրաէներգիայի սակագինն ու ռուսական սուտը. անիմացիոն տեսանյութ (տեսանյութ)
2015 թվականի հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, ինչի արդյունքում այն դարձավ ամենաթանկը ԱՊՀ-ում: Այդ որոշման դեմ Երևանում հունիսի 19-ից շուրջօրյա բողոքի ակցիաներ սկսեցին, որոնք, մեղմ ասած, տարօրինակ արձագանք գտան ռուսաստանյան լրատվամիջոցներում: Տեսանյութում ներկայացված են Հայաստանի էներգետիկ համակարգի մասին մի շարք փաստեր, որոնց լույսի ներքո, էլ ավելի անհասկանալի է դառնում սակագնի բարձր լինելը: Բացի այդ, տեսանյութում բերված են ռուսաստանյան հեռուստաընկերությունների տարածած ապատեղեկատվության օրինակներ և քննարկվում է այն, թե ինչո՞ւ էր տարածվում այդ սուտը: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»