Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Օսիպյանի գլխարկն են հանել, բայց նա հանդուրժող է

Քաղաքականություն
MHM9ddsd7073-copy

Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշում է, որ Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում ակցիա անող քաղաքացիները կարգ են խախտում, սակայն ոստիկանությունը դրսեւորում է հանդուրժողականություն։ Այն, որ ոստիկանությունը հանդուրժող է, Վալերի Օսիպյանը բերում է եւս մեկ օրինակ, «Մի երիտասարդ աղջիկ հանեց իմ գլխարկը եւ բոլորը հրճվեցին, սակայն հիմա մտածում եմ պատժե՞մ, թե՝ ոչ»։ Հարցին, թե այսօր ակցիայի մասնակիցների թիվը նախորդ օրերի համեմատ անհամեմատ շատ է եւ արդյոք ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում կարող է դիմել գործողությունների, նշեց. «Թող ոչ ոք չկասկածի ոստիկանության վրա, մեր ներուժը ներում է, որ կարգի հրավիրենք եւ ունենք անհրաժեշտ ուժեր ցրելու համար»։ «Ա1+»-ի հարցին, ինչո՞ւ լրագրողների նկատմամբ երեկ բռնություն գործադրվեց, հատուկ հրահա՞նգ է եղել Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ եթե նման բան է եղել, հայցում ենք ձեր ներողամտությունը։