A
A
27 մլն դրամ՝ հատուկ նյութի ձեռքբերման համար (տեսանյութ)
Գործադիր մարմինն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պահուստային ֆոնդից տրամադրեց 27 մլն դրամ։ Որոշման նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ գումարն անհրաժեշտ է ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար 12 ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի ձեռքբերման ծախսերը ֆինանսավորելու համար։ Ի դեպ, նախորդ ընտրություններում անձնագրերում դրվող այդ դրոշմակնիքները շատ հաճախ վերանում էին։