ԵՄ-ն արձագանքել է Թուրքիայի հայտարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ խոսնակի հայտարարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի մեկնարկի վերաբերյալ
Եվրոպական միությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի այսօրվա հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի վերաբերյալ:
Սա ուշագրավ զարգացում է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչի վկայությունն էր նաև 2026 թվականի ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային կապերի վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, որը մենք ողջունել էինք:
Այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային և տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև՝ դրական ազդեցություն ունենալով ողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև ԵՄ-ի համար:
Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում՝ երկկողմ սահմանի վերաբացման ուղղությամբ: