Բացել լրահոսը Փակել լրահոսը
վիզա
A A
Քաղաքականություն Հասարակություն

ՀՀ վիզայի համար չեն վճարի COP17 համաժողովի հյուրերը

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երեւանում կայանալիք` «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ միջազգային համաժողովին ( COP17 համաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա (մինչև 21 օր) տրամադրելու համար նախատեսված պետական տուրքի վճարումից։

Երբ օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը կոնվենցիայի քարտուղարությունից ստացվի, Արտաքին գործերի նախարարն այն անհապաղ պետք է փոխանցի ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը ԱԳ նախարարություն ներկայացնելու է հաշվետվություն պետական տուրքի չափի մասին:

Խոսքն այն երկրների քաղաքացիների մասին է, որոնց դեպքում պահանջվում է ՀՀ  մուտքի վիզա։