ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի
Աջակցիր «Ա1+»-ին6 ամսով արգելվելու է Հայաստանից արտահանել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, որոշ արտադրատեսակների, ինչպես նաեւ սեւ եւ գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների, որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը, արտահանումը։ Նախագիծը, որն ընդգրկված է Կառավարության նիստում, չզեկուցվողզների շարքում է։
Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին արտաքին շուկաներում ձեւավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։ Նշված գործընթացը չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական եւ մետաղամշակման ոլորտի տասնյակ ձեռնարկություններ ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները, ինչը չի լուծում առկա խնդիրը։
Ի դեպ, ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սեւ եւ գունավոր մետաղների արտահանումը։ Սահանափակումը կգործի 2026 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 3-ը։ Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սեւ եւ գունավոր մետաղներից արտադրանքը կարեւոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության եւ պետական անվտանգության բարձրացման համար։