Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարատե
A A
Սպորտ Հասարակություն

Կարատեի ֆեդերացիային կհատկացվի 270 մլն դրամ

2027 թվականի փետրվարի 5-11-ը Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 21 տարեկանների առաջնությունը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու նպատակով Հայաստանի կարատեի ֆեդերացիային կհատկացվի 270 մլն դրամ։

Որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Այն կներկայացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 2000 (նախնական) մարզիկների մասնակցություն, ինչպես նաեւ նրանց ուղեկցող անձնակազմի եւ այլ պատվիրակների մասնակցություն՝ 54 մրցավար եւ միջոցառումը սպասարկող անձնակազմ (նախնական`30 հոգի):

Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 3000 (նախնական) անձանց մասնակցություն: Անհրաժեշտ գումարը առաջարկվում է տրամադրել «Մարզական օբյեկտների շինարարություն» միջոցառումից: Միջոցառման շրջանակներում կառուցման ենթակա օբյեկտների շինարարության ընթացքը հետաձգված է եւ պայմանագրերը կնքված չեն: