A
A
Միասնական երթ՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ
Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) հունիսի 13-ին, ժամը 16:30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ` մասնակցելու երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ: Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան «Միասնական երթ՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ» նախաձեռնությունը։
«Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ՝ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար:
Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով»,- ասված է հայտարարության մեջ:
Երթը կմեկնարկի 17:45, խաղի սկիզբը` 20:00-ին է: