Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը շարունակում է հացադուլը

Հասարակություն
3_1366357135

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը շարունակում է 6 օր առաջ սկսած  հացադուլը։ Պատճառն այն է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը հետաձգել է մեկ տարով։ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է անժամկետ հացադուլ եւ խնդրի առնչությամբ դիմել Սերժ Սարգսյանին։ 20 տարի առաջ նա, որպես սպանության մասնակից, դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ։