Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը ներգրավել է կառավարիչին՝ պատասխան ստանալու համար

Հասարակություն
MHM86400_copy

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանն այսօր պետք է հրապարակեր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանի հայցադիմումի որոշումը, սակայն դատարանը դատաքննությունը վերսկսելու որոշում է կայացրել։ «Դատարանի որոշմամբ, որպես երրորդ կողմ պետք է ներգրավվի կառավարիչը, որպեսզի հասկանալի դառնա, թե գումարների տնօրինողն ով է եղել այսքան ժամանակ, որովհետեւ հայցադիմումի մեջ պարունակում է ամբողջ 1,5 տարվա ապօրինի օգտագործած տոկոսները, որոնք անհիմն հարստացման արդյունքում ես պետք է ստանամ»,- Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սրբուհի Ղազարյանը։ Նախորդ տարի նա դիմել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հունվարի 1-ից գանձված հինգ տոկոս պարտադիր վճարը: Որպես պատասխանող կողմ հանդես է գալիս Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակը։ Դատական նոր նիստի օրվա եւ ժամի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ։