Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնասիրվել է 300 վերելակային տնտեսություն

Հասարակություն
6f8f69175382defa557581613dd20e7e

Բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի, դրանց նպատակային օգտագործման և կատարված աշխատանքների հաշվետվությունների ուսումնասիրությունների վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ ուսումնասիրվել է 300 վերելակային տնտեսություն: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է նաև, որ առաջին փուլով նախատեսված աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի տեղեկատվություն և աշխատանքներն էլ կկրեն շարունակական բնույթ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող նոր բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շենքերի շինարարության ընթացքը մշտական հսկողության տակ է և դրանք շահագործման կհանձնվեն սահմանված ժամանակացույցի համաձայն: