Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է աշխատանքի
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար աշխատանքի է հրավիրում աղջիկների և տղաների հետևյալ պահանջներով՝ -հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, - ուղեկցորդի և զբոսավարի աշխատանքային փորձ կամ - զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ։ Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։ Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. հունիսի 11–ը: Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին: Հեռ.՝ 514-230; էլ.հասցե՝[email protected] Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում վարորդների հետևյալ պահանջներով՝ - վարորդական B, C կարգ ունեցող; -զբոսաշրջային ոլորտում վարորդական աշխատանքային փորձ - քաղաքային պայմաններում զբոսաշրջային, մեծ տեղատարողության ավտոբուսների վարման փորձ։ Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. հունիսի 16–ը: Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին: Հեռ.՝ 514-230; էլ.հասցե՝ [email protected]