Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանն իր վերջին խոսքի հնարավորությունից չօգտվեց. վճիռը՝ շուտով

Հասարակություն
Argishti-Kiviryan

Վերլուծաբան, «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատավճիռը կհրապարակվի մեկ ժամից։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում։ Մինչ այդ, նա լսեց դատավարության մասնակիցներին։ Մեղադրող Արթուր Երիցյանը նշեց, որ այս գործը չպետք է քաղաքականացնել եւ վստահեցրեց, որ իրեն որեւէ մեկը պատվեր չի տվել։ Նրա խոսքով՝ Կիվիրյանի կողմից կատարվել է հանցագործություն, որը պետք է պատժվի։ Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հակադարձեց դատախազին, թե եթե այս գործով չի ստացել պատվեր, ապա ո՞ր գործով է ստացել. «Այդ ո՞ր մի դատախազն է հայտարարում, որ քաղաքական պատվեր է ստացել»։ Նրա խոսքերով՝ այս գործի միակ հանգուցալուծումը պետք է լինի արդարացման դատական ակտ կայացնելը։ Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ բոլոր այս գործերը հասնելու են ՄԻԵԴ։ Գործով ամբաստանյալ Արգիշտի Կիվիրյանն էլ վերջին խոսքի հնարավորությունից չօգտվեց՝ նշելով, որ իրեն ամբաստանյալ չի համարում. «Իմ նկատմամբ քաղաքական պատվեր է իրականացվում, եւ չկա արդար դատաքննություն»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։