Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ-որ իր են նետել «Արթիկ» ՔԿՀ-ի բնակելի տեղամաս և հեռացել

Հասարակություն
abd882665d5373ae780868d8dea6857d

Հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեկատարողական հիմնարկի արգելապատնեշի մոտ մեքենայից հընթացս ինչ-որ իր են նետել բնակելի տեղամաս և արագ հեռացել: Պոլիէթիլենային փաթեթի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 2,5 գրամ ընդհանուր քաշով մուգ շագանակագույն և 3,2 գրամ կանաչադարչնագույն զանգվածներ: Հաջորդ օրը՝ ժամը 01:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի արտաքին պատերից մեկի պահակետի մոտ անհայտ անձի կողմից կատարվել է  արտանետում, որի հետևանքով փշալարի վրա կախված է մնացել պոլիէթիլենային փաթեթ: Զննությամբ փաթեթից հայտնաբերվել և առգրավվել է «B 8» դաջվածքով, 0,676 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ: Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին