Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Հասարակություն
vardan4

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով այսօր վճռաբեկ բողոք է ներկայացրել գործով տուժող Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը։ Նրա խոսքերով՝ բողոքը նույնն է, պահանջում են վերանայել Վարդան Պետրոսյանի պատիժը, նրան դատապարտել ազատազրկման առնվազն 6 տարի ժամկետով, եւ 2 տարվա փոխարեն՝ դերասանին վարորդական իրավունքի վկայականից զրկել առնվազն 3 տարով: Տուժող կողմը Վարդան Պետրոսյանից պահանջում է նաեւ մոտ 8 մլն դրամ՝ որպես հատուցում տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի համար:Վերաքննիչ դատարանը մերժել էր Ռուբեն Բալոյանի բողոքը։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Դեպքը տեղի էր ունեցել 2013 թ հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։