A
A
Գազի բալոնների վտանգը. ո՞վ է մեղավորը (տեսանյութ)
Գազալցակայաններում ողբերգական ելքով վերջին օրերին տեղի ունեցած պայթյունների պատճառներն առայժմ չեն հրապարակվում։ Շատերը մեղադրում են վարորդներին, թե գազի բալոնները սխալ են շահագործում: Վարորդները այլ կարծիք ունեն։ «Աքիլլես» ընկերության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մասամբ կիսում է վարորդների կարծիքը։ Տեխզննման կետի ստուգումները , ըստ նրա, ձևական բնույթ են կրում։ Վարորդները չունեն երաշխիք , որ վճարած գումարի դիմաց տեղադրվում է նոր գազաբալոն։ Ըստ այդմ պետք է վերահսկողություն սահմանել տեղադրող կազմակերպությունների վրա, ինչն այսօր ակնառու չէ։ Վերահսկողության բացակայությունն ու բարձիթողի իրավիճակն էլ տվյալ ոլորտում հանգեցնում է ողբերգական հետևանքների։ Մանրամասները՝ տեսանյութում