Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ֆասթ ֆուդը»՝ գիրացման և տարբեր հիվանդությունների պատճառ (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar

«Մարդիկ այսօր առողջ սննդակարգի մասին սկսում են մտածել և բժշկի դիմել շատ հազվադեպ, այն էլ մեծամասամբ կանայք՝ ավել քաշի դեպքում, այսինքն՝ միայն իրենց կազմվածքին հետևելու նպատակով։ Բայց առավել կարևոր է առողջ սննդակարգ ունենալ՝ առողջական խնդիրներից խուսափելու համար»,-փաստում է էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանը։ Վերջինս նշում է, որ առողջ սննդակարգը մեծ դերակատարություն ունի նաև երեխաների կյանքում, քանի որ ոչ միայն մեծահասակաների, այլև երեխաների մոտ հիվանդությունների գրեթե 90 %-ը սխալ սնվելու հետևանք է ։ «Շատ կարևոր է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Մենք կարող ենք խանութից գնել որակյալ մթերք, բայց հիգիենիկ կանոնները խախտելու պատճառով՝ այն դարձնենք թունավոր կամ ուտելու համար ոչ պիտանի։ Շատ հարցերում այս ամենը բարձիթողի վիճակում է գտնվում։ Սուպերմարկետներում սնունդը մինչ դրամարկղին մոտեցնելը՝ այդ սև ժապավենի վրա դնելը կամ բազմագույն տոպրակներ կիրառելը, դրանք ամենաբակտերիոզ և ամենակեղտոտ միջավայրերն են սննդի համար»,-ասաց նա։ Անդրադառնալով սննդային թունավորման դեպքերին հատկապես ամառվա ընթացքում ՝ Հասմիկ Աբովյանը հորդորեց սպառողներին, որպեսզի սննդակարգից իսպառ բացառեն «Ֆասթ Ֆուդ» կոչվող, այսինքն՝ արագ պատրաստվող սնունդը, որը բազմաթիվ հիվանդությունների պատճառ է հանդիսանում։ Այս համատեքստում բանախոսը շեշտում է. «Սիրտ-անոթային հիվանդություններ, ճարպակալում, նյութափոխանակության խանգարում և այլն, դրանք բոլորը մարդկանց մոտ առաջանում են նաև այդ արագ սնունդներից, որոնք մենք ձեռք ենք բերում տարբեր վաճառակետերից ։ Այսօրվա այդ հեշտ հասանելի կերակուրները, բացի նրանից, որ սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելով են պատրաստվում, դրանք նաև այնպիսի մթերքներով են պատրաստվում, որոնք արհեստական են։ Օրինակ՝ այդ տրանսճարպերը, այդպիսի բան բնության մեջ գոյություն չունի, դրանք արհեստականորեն պատրաստված և շատ էժան նյութեր են, որոնք ձեռնտու է օգտագործել միայն այդ արագ պատրաստման սննդի բիզնեսով զբաղվող մարդու համար, իսկ սպառողների առողջության համար դա ուղղակի կործանարար է»։ Հայկական հոգեվերլուծության ասոցիացիայի անդամ, հոգեբան Նաիրա Վանյանն էլ իր հերթին հավելում է, որ այդ ամենն էլ հանդիսանում է գիրանալու պատճառ։ «Այն թվացյալ կարծիքները, որ գիրությունը ժառանգական բնույթ է կրում, այդպիսի բան չկա։ Գիրանալու, ճարպակալելու գեն որպես այդպիսին, դեռևս հայտնաբերված չէ, գոյություն չունի բժշկության մեջ, դա մարդկանց մոտ գալիս է սխալ սննդակարգից և նրանց նախատրամադրվածությունից»,- նշում է Նաիրա Վանյանը։