Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գորիսից գա ստեղ, գրդոն անի, մենք տանք 12.000, ինքը՝ 5000». տաքսու վարորդ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
taxi-2

Մի հոգսից տաքսիստները կազատվեն։ Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում Ավտովարորդների պաշտպանության լիգան՝ Երևանի քաղաքապետարանի և Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ տաքսիների համար կայանատեղիների հատկացում էր իրականացնում։ Գործընթացը դեռ փաստաթղթային է, սակայն շուտով այդ տարածքները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ցուցանակներ։ «Գործընթացը սկսվեց անցյալ տարի, 105 կայանատեղի հատկացվեց, բայց քանի որ լիցենզավորման կարգը սկսվեց այս տարի, գործընթացը սառեցվեց։ 3 օր առաջ ոստիկանության ներկայացուցիչների հետ խոսեցինք այս հարցի մասին։ Այսօր թափ է առել նոր գործընթաց»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Նա հայտնեց, որ սրան հետևելու է տաքսիստների՝ սխալ կայանելու համար կուտակված տուգանքների չեղյալ համարելու գործընթացը։ «Նրանք կայանատեղի չունենալով՝ կուտակել են միլիոնից ավելի դրամ տուգանք, և հիմա կայանատեղի ստեղծելով, ներելով նրանց, շատ մեծ գործ կանենք տղաների համար»,-վստահ է պարոն Հովհաննիսյանը։ Ասում է՝ անկախությունից հետո մարդիկ 20 տարի կանգնել են, հետո նոր քաղաքում տեղադրել են տեսախցիկներ։ Եվ այդ կազմակերպությունը տուգանել է նրանց 3, 4 տարի՝ 5000-ական դրամ։ «Մարդիկ 200, 300, 400 հատ 5000-անոց տուգանքներ ունեն։ Եվ դրանք հնգապատկվել էին, համաներում շնորհվեց, որպեսզի մայր գումարները վճարեն, բայց տաքսու վարորդը 1 մլն որտեղի՞ց մուծի։ Նրանց պետք է, որ մայր գումարն էլ համաներվի»,-շեշտում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը։ «Մարդիկ կիմանան՝ որտեղ կանգնեն, որտեղա նշան դրված, որ խախտում չկատարեն։ Տուգանքները գալիս էր՝ ճիշտ, թե սխալ կանգնեիր։ Հիմա արդեն կլինեն գծերը, մարդիկ նորմալ կաշխատեն»,-նշում է տաքսու վարորդ Դավիթ Մկրտչյանը։ Նա վերջին շրջանում մոտ 50.000 դրամ տուգանք է վճարել՝ չնախատեսված տեղում կայանելու համար։ «Մենք քաղաքի ապրող ենք, 12.000 դրամ մուծում ենք, բա էդ ռայոնի ապրողը գալիսա ստեղ, հետներս քշումա, Գորիսից գա ստեղ, գրդոն անի, մենք տանք 12.000, ինքը՝ 5000։ Դե թող մերն էլ սարքեն 5000։ Հավասարություն չկա, ոնց որ ձեռ առնեն մարդու։ Փող ուզելուց ուզում են, ակտը գրելուց գրում են, դե թող էդ էլ հավասար անեն։ Էդ 5000 մուծողն ավելի շատա քշում, քան ես։ Մարդուն մի վայրկյան իջացնում ես, ակտը գալիսա 5000 դրամ, էլ ո՞նց անենք։ Էլ ապրելու ձև չկա»,-նշում է մեկ այլ տաքսու վարորդ Լյուդվիգ Գալֆայանը։ Տաքսիների կայանելու համար տարածքների տրամադրումը սկսվել է Խաչատուր Աբովյանի արձանի հարակից տարածքից, ապա շարունակվել Բժշկական համալսարանի, Մատենադարանի, Մաշտոցի պողոտայի և այլ տարածքներում։ Նախաձեռնությունն իրականացվելու է մինչև Էրեբունի վարչական շրջան։ Այն կտևի մոտ 3 ամիս, քանի որ մեկ օրում 30 կայանատեղիի հարց է լուծվում, բայց վարորդներին անհրաժեշտ է մոտ 500-ը։ taxi 1