A
A
Դրամաշնորհ՝ ՀԿ-ների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։ Մրցույթը հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի.
- Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
- Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
- Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,
- Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում,
- Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական,
- Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
- Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,
- Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
- Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ,
- Հայոց ցեղասպանությունը վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ,
- Ցեղասպանություն և մշակույթ: