A
A
Այրվել է ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենա
Մայիսի 31-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում` «Ցուլ» կոչվող ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան փողոցում այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.47-ին, մարվել` 08.53-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, խցիկը և առջևի 2 անվադողը: Ավտոմեքենայի վարորդը` 1959 թ. ծնված Ա. Ս.-ը, ուղևորը` 1963 թ. ծնված Գ. Ս.-ը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: