Հունիսմեկյան միջոցառումների ժամանակացույց
Հունիսի 1–ին «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ Ազատության հրապարակ 11։00 -12։00 կավճանկարչության մրցույթ 12։00 -14։00 մարզական տոնահանդես, սպորտային մրցույթներ 12։00 -15։00 տոնական մանկական համերգային ծրագիր, խաղեր Երևանի կենդանաբանական այգի 14։00 Տարեշրջանի և վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողություն: Մանկական համերգային ծրագրեր,մրցույթներ: Երեխաների մուտքն անվճար է: Մանկական երկաթուղի 10։00-14։00 Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում «Հաղթանակ» զբոսայգի 10։00-13։00 մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում /մինչև 15 տ. երեխաների համար/ 11։00-19։00 մանկական երգի–պարի փառատոն /80-ից ավելի բազմաժանր համույթներ/ 19։00-23։00 երաժշտական շոու–ծրագիր 22։00 Հրավառություն Հյուսիսային պողոտա 12։00-15։00 նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս մանուկների համար Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ 16։00-18։00 լուսանկարչուհի Աննա Մանասարյանի «Երևանի ապագան» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նորածին մանուկներին Կարապի լիճ 20։00 -22։00 բացօթյա մուլտֆիլմերի ցուցադրում «Ռեանիմանիա» կինոփառատոնի հետ համատեղ