Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 օր կարելի է ծանոթանալ դրամաշրջանառության պատմությանը

Հասարակություն
10371403_10152648502000809_4528596354670671258_n

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այս տարի միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին: Մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև 24:00-ն և մայիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև: Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին: ԿԲ