Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջիորջիոարմյանի»` վրացահայերն իրենց մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
PJNyCm8ux3o

Թբիլիսիում վրացահայերն իրենց հումորով անվանում են «Ջիորջիոարմյանի»` հայտնի բրենդի մոտիվներով: Թբիլիսիում մինչ օրս էլ տեղաբնակ հայերը շատ են: Նրանք անգամ կատակում են, որ հայերեն իրար գաղտնի որեւէ բան չեն կարողանում ասել` այլազգի տեղաբնակների մեծ մասը շատ լավ հասկանում է հայերեն: Արթուր Սուվարյանցը ծնվել եւ ապրում է Թբիլիսիում, սակայն նաեւ երկքաղաքացի է, ունի ՀՀ անձնագիր: Նա ապրում է Կրասիլնայա 13 հասցեում, որտեղ գտնվում է Սբ Գեւորգ եկեղեցին, որն այժմ վերանորոգվում է: Զուգահեռ փողոցը թուրքականն է, որտեղ գործում են դեռ միջնադարում կառուցված հանքային հայտնի բաղնիքները: Արթուր Սուվարյանի խոսքերով` իրենք հաշտ-համերաշխ ապրում են բոլոր ազգերի ներկայացուցիչների հետ. Թբիլիսիում չկա ազգամիջյան անհաշտություն: Ի դեպ, առանձնահատուկ է, որ Թբիլիսիում գործող եկեղեցիներում պատարագին սուրբ գիրքն ընթերցում են ոչ թե հոգեւոր այրերը, այլ հասարակ քաղաքացիներ, անգամ` կանայք: Ինչպես Երեւանում, այնպես էլ Թբիլիսիում կա ինչպես հնամաշ իրերի շուկա, այնպես էլ նկարների վերնիսաժ: Այստեղ նկարիչների հիմնական բողոքը մեկն է` ի տարբերություն նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու նախագահության տարիների, հիմա պակասել են իրենց հիմնական գնորդները` զբոսաշրջիկները: Թբիլիսիի բնակելի շենքերի պատշգամբներից արգելված է լվացք կախել:              Հատկանշական է, որ Թբիլիսիում, եթե վատանա որեւէ օտարերկրացու ինքնազգացողությունը, ապա դեղատները նրան չեն սպասարկի` պահանջելով տեղի բժիշկների ուղեգիրը: Հայ զբոսաշրջիկի համար անհարմարություն կպատճառեն Թբիլիսիում գործող ռուսական բանկերի մասնաճյուղերը, որոնք կամ չեն փոխանակի հայկական դրամը լարիով, կամ կրկնակի էժան կգնեն այն: Փոխարենը վրացական բանկերն առանց խտրականության ոչ միայն փոխանակում, այլեւ բավականին բարձր արժեքով են գնում դրամը: Իսկ բանկերից մեկի բանկոմատը «գիտեր» նաեւ հայերեն: Ավելին՝ տեսանյութով