A
A
Արցախը պատրաստվում է մայիսյան տոնակատարություններին
Մարտի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվելիք միջոցառումների համալիրը, որոշվել են պատասխանատուները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին այցելելու և շնորհավորելու հարցերին, որոնք իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան խմբեր: Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն