Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց նաեւ Ռոբերտ Քոչարյանին». Առավոտ

Քաղաքականություն
stepan-safaryan

«Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլ նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանին»,- փետրվարի 18-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը չափազանց թույլ, իշխանազուրկ մարդու հայտարարություն էր. «Այն, ինչ կարողանում է ասել Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին ընդամենը ընդդիմության անունից հոխորտալ էր: Նկատելի էր, որ Քոչարյանն ընդհանրապես զրկված է դերակատարումից: Սա հետաքրքիր երեւույթ էր, որովհետեւ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին հասկացնել տվեց, որ պետք է վերջ տալ այս լղոզվածությանը եւ բացահայտ պատերազմ հայտարարեց»: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ մինչեւ փետրվարի 12-ը, եթե Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջեւ պատերազմը շատ միջնորդավորված էր, այս անգամ կուսակցությունների առաջին դեմքերն էին մասնակցում դրան, որը վեր աճեց Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ձեռնոց նետելուն. Ավելին՝ այստեղ