Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մարտահրավեր Լեւոն Արոնյանի համար

Սպորտ
sport-chess-zurich

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին նոր մարտահրավեր է սպասում առաջիկա օրերին: Մեր գրոսմայստերը փետրվարի 13-19-ը կմասնակցի Շվեյցարիայում ամեն տարի անցկացվող Zurich Chess Challenge շախմատային գերմրցաշարին, որտեղ բացի նրանից, հանդես կգան աշխարհի 2-րդ շախմատիստ, իտալացի Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոններ, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բարձր վարկանիշ ունեցող Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Մասնակիցներն այսօր կմրցեն կայծակնային շախմատում: Դրանց արդյունքներով կկազմվի դասական շախմատի մրցաշարի խաղացանկը: Մրցաշարի վերջին օրը, փետրվարի 19-ին, անվանի գրոսմայստերները հարաբերությունները կպարզեն արագ շախմատում: Հաղթողը կորոշվի վերջին երկու մրցաշարերի ընդհանուր հաշվարկով: