A
A
Սերխիո Մարգարյանը գլխավորեց Հունաստանի հավաքականը
Ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարկարյանը նշանակվել է ֆուտբոլի Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: 70-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է իտալացի Կլաուդիո Ռանիերիին, որը հրաժարական էր տվել անցած տարվա նոյեմբերին Ֆարերների հավաքականից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո: Հույն երկրպագուները լավ են ճանաչում Սերխիո Մարկարյանին, քանի որ նա ժամանակին մարզել է տեղի «Պանաթինաիկոս», «Իոնիկոս» եւ «Իրակլիս» ակումբները: Վերջին տարիներին նա աշխատել է Պերուի եւ Պարագվայի հավաքականների հետ: