Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդները խաղարկեցին առաջին մեդալները

Սպորտ
sport-shtanga

Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի դահլիճում մեկնարկած ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր հայտնի դարձան հանրապետության առաջին նորընծա չեմպիոնները: 56 կգ քաշային կարգում երկամարտի 221 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց Դավիթ Դավայանը: Այնուհետեւ պայքարի բռնվեցին 62 կգ քաշային ծանրորդները: Այս կարգում հաղթեց ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը, որը երկամարտում ցույց տվեց 250 կգ արդյունք: Վաղը առաջնությունում կկայանան 69 եւ 77 կգ քաշային կարգի մրցումները: